Անվանի փիլիսոփա Կարեն Սվասյանի անձնական  գրադարանն ու  և արխիվային փաստաթղթերը նվիրաբերվել են Մատենադարանին
Կրթություն, գիտություն
09:55 27/03/2025
Հայաստան

Անվանի փիլիսոփա Կարեն Սվասյանի անձնական գրադարանն ու և արխիվային փաստաթղթերը նվիրաբերվել են Մատենադարանին

Մարտի 26-ին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և փիլիսոփա Կարեն Սվասյանի տիկինը` Անաիդա Սվասյան-Գալոյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի մասնակցությամբ, ստորագրել են Մտադրությունների հուշագիր, որով Անաիդա Սվասյան-Գալոյանը Մատենադարանին է նվիրաբերում փիլիսոփայի անձնական գրադարանը և արխիվային փաստաթղթերը: Հուշագիրը ստորագրվել է փիլիսոփայի Բազելի բնակարանում:

Մատենադարանից հայտնում են, որ գրադարանը ներառում է գերմանական դասական փիլիսոփայության կոթողային հրատարակությունները, եվրոպական փիլիսոփայության և գեղարվեստական գրականության հազվագյուտ նմուշները, մշակութաբանական գարականության հարուստ հավաքածուն:

Հուշագրով սահմանվում են նաև Կարեն Սվասյանի գիտական ժառանգության պահպանման և հանրայնացման հետագա միջոցառումները:

Կարեն Սվասյանի (ծնվ. հունվարի 2, 1948, Թբիլիսի, Վրաստան, մահացել է` սեպտեմբերի 9, 2024, Բազել, Շվեյցարիա) փիլիսոփայական ուսումնասիրությունների առանցքային ուղղություններից են եղել փիլիսոփայության պատմությունը և մշակութաբանությունը:

1994 թ. արժանացել է Հումբոլդտի անվան մրցանակի: Դասախոսություններով հանդես է եկել եվրոպական առաջատար համալսարաններում:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder