Մենք գործ ունենք մառազմի հետ. Մամիջանյանը՝  Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն ձերբակալելու մասին
Քաղաքական
16:58 27/03/2025
Հայաստան

Մենք գործ ունենք մառազմի հետ. Մամիջանյանը՝ Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն ձերբակալելու մասին

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին Հակակոռուպցիոն կոմիտեում թույլ չեն տվել այցելել ու տեսակցել ԱԺ պատգամավոր, Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանի ձերբակալված որդուն՝ ավագանու անդամի թեկնածու Կարեն Գրիգորյանին ու հորը՝ Կամո Գրիգորյանին։

«Հիմնավորեցին, որ քննչական գործողություններ են իրականացվում։ Եթե չեմ սխալվում, կարգը հետևյալն է, քննչական գործողությանը պետք է հետևի անձնական խուզարկությունը, դրանից հետո արդեն կամ կգնան դատարան, կամ ազատ կարձակեն, ինչին ես մեծապես կասկածում եմ»,-ասաց Մամիջանյանը։

Լրագրողի այն հարցին, թե Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի հորը մեղադրում են ընտրակաշառք տրամադրելու համար, մինչդեռ ինքը Գյումրիում պարզել է, որ նախընտրական քարոզչությունից շատ առաջ Գրիգորյանի հայրը բարեկամի խնդրանքով նրանց փողոցում շեբեն է փռել, Մամիջանյանն ի պատասխան նկատեց, որ իշխանությունների գործողություններում տրամաբանություն գտնել անհնար է, քանի որ չկա։

«Այդ ամենը ցույց է տալիս, թե ինչ փնթի է կարված գործը։ Իրենց հետաքրքում է գործ կարել, խանգարել հայրենասերներին, այն մարդկանց, ովքեր Գյումրիում հարգանք ու պատիվ են վայելում։ ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը  նույն գործողությունն իրականացրել է համայնքի բյուջեի հաշվին, իրեն կարծեք թե Հակակոռուպցիոն չեն բերել։ Մենք գործ ունենք արդեն մառազմի հետ»,-ասաց Մամիջանյանը։
 

 

Նշենք, որ այսօր առավոտից Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան», «Մեր Քաղաքը» ընդդիմադիր ուժերի նախընտրական շտաբներում, տներում, գրասենյակներում  խուզարկություններ են, որոնց հաջորդեցին ձերբակալություններ։

Ձերբակալվել են  «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, որոնց Գյումրիից տեղափոխում են Երևան՝ հակակոռուպցիոն կոմիտե։ Ընտրություններին մասնակից ընդդիմադիր ուժերը տեղի ունեցածը որակում են քաղաքական հետապնդում, նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց աշխատանքների խոչընդոտման փորձ։ 

Հետապնդման ենթարկվող թեկնածուներին իրենց աջակցությունն են հայտնել Կոմունիստական կուսակցության կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանը, «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից առաջադրված Ռուբեն Մխիթարյանը, Գյումրու ավագանու ընտրությունների մասնակից «Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։    

 

Թեմային առնչվող նյութեր՝ 

Մարդն առնվազն մանկամիտ պետք է լինի, որ մտածի՝ նման կերպ կարող է Մարտունին ճնշել. Ռուբեն Մխիթարյան 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում «Մայր Հայաստան» դաշինքին և Մարտուն Գրիգորյանին. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ. Նախօրեին ՔՊ-ում ամփոփվել են Գյումրիում կայանալիք ընտրությունների ավարտական սոցհարցումների արդյունքները

Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն ձերբակալելու որոշում կա. Արսեն Բաբայան

Ինչ արել է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, նույն բանի համար ուզում են ձերբակալել Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը. Հայկ Մամիջանյան

Դուռ փակել են, ներս մտնել չենք կարողանում. Ի՞նչ է կատարվում Մարտուն Գրիգորյանի գրասենյակում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder