Գյումրիում ընդդիմադիր ուժերի հաջողված քարոզարշավը նյարդեր է առաջացրել, քարոզչությունը խոչընդոտվում է․ Հովհաննես Խուդոյան
Իրավունք
18:14 27/03/2025
Հայաստան

Գյումրիում ընդդիմադիր ուժերի հաջողված քարոզարշավը նյարդեր է առաջացրել, քարոզչությունը խոչընդոտվում է․ Հովհաննես Խուդոյան

«Ընտանիք կար այստեղ, մեծ մասը վկայի կարգավիճակով էր։ Գործողություններն արդեն ավարտված են, դրա համար ազատ են արձակվում»,- լրագրողներին տեղեկացրեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ հստակեցնելով, որ ձերբակալվածներն ավագանու անդամներ չեն, բայց առնչություն ունեցել են։

Նա նաև նշեց, որ մեկն ունի մեղդրյալի կարգավիճակ, որի գործով կզբաղվի հանրային պաշտպանը։

Panorama.am-ի հարցին,թե ինչպես Գյումրիում տեղի ունեցած խուզորկություններն ու ձերբակալությունները,ինչ նպատակ են հետապնդում,  փաստաբանն ասաց․

«Համոզմունքս այն է, որ ընդդիմադիր ուժերի հաջողված քարոզարշավը , առնվազն՝ 4 ընդդիմադիր ուժերի,  նյարդեր է առաջացնում և անհրաժեշտություն էդարձել իրենց քարոզչությանը խոչընդոտել, աջակիցներին վախեցնել, այս կերպ փորձելով  ինչ-որ նվազ առավելություն ստանալ  ՔՊ թեկնածուի համար»։

Փաստաբանի համոզմամբ՝ քպ-ականների ջանքերն արդյունք չեն տա։

«Բանը բանից անցել է։ Իմ կարծիքով՝ հակառակ էֆեկտն է ունենալու, որովհետև տեսնում են՝ այն աստիճանի անհույս է , որ արժանապատիվ մրցակցության փոխարեն անցել են նման անդուր միջոցների»,- հավելեց փաստաբանը։

Նշենք, որ այսօր առավոտից Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան», «Մեր Քաղաքը» ընդդիմադիր ուժերի նախընտրական շտաբներում, տներում, գրասենյակներում խուզարկություններ են, որոնց հաջորդեցին ձերբակալություններ։ Ձերբակալվել են «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, որոնց Գյումրիից տեղափոխում են Երևան՝ հակակոռուպցիոն կոմիտե։ Ընտրություններին մասնակից ընդդիմադիր ուժերը տեղի ունեցածը որակում են քաղաքական հետապնդում, նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց աշխատանքների խոչընդոտման փորձ։ Հետապնդման ենթարկվող թեկնածուներին իրենց աջակցությունն են հայտնել Կոմունիստական կուսակցության կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանը, «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից առաջադրված Ռուբեն Մխիթարյանը, Գյումրու ավագանու ընտրությունների մասնակից «Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։   

Աղբյուրը`Panorama.am
Placeholder