Չես կարող իմ ձայնը կտրես, էս հեռուստատեսությունում դու աշխատավարձ ես ստանում իմ նման մարդկանց տված հարկերով. Ռուբեն Մխիթարյանը՝ Պետրոս Ղազարյանին
Քաղաքական
23:20 27/03/2025
Հայաստան

Չես կարող իմ ձայնը կտրես, էս հեռուստատեսությունում դու աշխատավարձ ես ստանում իմ նման մարդկանց տված հարկերով. Ռուբեն Մխիթարյանը՝ Պետրոս Ղազարյանին

«Հանեք վիճակագրությունը, թե ինչքան շենք է կառուցվել 7 տարվա ընթացում Առաջին, Երկորդ և Երրորդ նախագահների օորոք; Ֆիքսենք, որ ձեր համար նոր դարձած կառավարությունը 7 տարվա ընթացքում կառուցել է 5 բնակելի շենք»,-հեռուստաբանավեճի ժամանակ Սարիկ Մինասյանին դիմեց քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը

Վերջինս նշեց, որ 6 տարվա ընթացքում ՔՊ-ական իշխանությունը չի կարողանում շահագործման հանձնել մի ծննդատուն՝ ունենալով բարերար, որը գումարի 60-70 %-ը տվել է, ինչն ամենացայտուն բնորոշումն է գործող կառավարության աշխատանքի արդյունավետությունը։

 «Ձեր իրավապահ համակարգը կաղում է, դրա համար էլ չեք կարողանում 7 տարվա ընթացքում վերադարձնել ձեր խոստացած թալանը»,-ասաց Ռուբեն Մխիթարյանը։

Հաղորդումը վարող Պետրոս Ղազարյանը փորձեց ընդհատել Մխիթարյանին

«Մի գոռացեք, պարոն Ղազարյանը, խոսելու եմ այնքան ինչքան ճիշտ համարեմ»,- արձագանքեց Մխիթարյանը;

Պետրոս Ղազարյանն ասաց, թե գոռում է, որովհետև Ռուբեն Մխիթարյանը իրեն չի լսում և վերջին անգամ է զգուշացնում։

«Վերջին անգամ  չեք կարող ինձ զգուշացնել»,-ասաց Ռուբեն Մխիթարյանը

Պետրոս Ղազարյանն էլ հայտարարեց, թե պարզապես կկտրի Ռուբեն Մխիթարյանի ձայնը։

«Մխիթարյանն ասաց, որ չի կարող կտերլ իր ձայնը; Ես երկում չկա այն Հանրային Հեռուստաալիքը, որ իմ ձայնը կարողանա կտրել։ Չես կարող իմ ձայնը կտրես, էս հեռուստատեսությունում դու աշխատավարձ ես ստանում իմ նման մարդկանց տված հարկերով»,-պատասխանեց Ռուբեն Մխիթարյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder