«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում «Մայր Հայաստան» դաշինքին և Մարտուն Գրիգորյանին. Սուրեն Սուրենյանց
Քաղաքական
15:30 27/03/2025
Հայաստան

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում «Մայր Հայաստան» դաշինքին և Մարտուն Գրիգորյանին. Սուրեն Սուրենյանց

«Իշխանությունները գյումրիում դիմել են ռեպրեսիվ մեթոդների։ Մեզ հասած տեղեկություններով, այս պահին խուզարկություններ են ընթանում «Մայր Հայաստան»դաշինքի նախընտրական շտաբում, Մարտուն Գրիգորյանի դաշինքի գրասենյակներում»,-Գյումրիից արտակարգ եթերում հայտարարեց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Նա նշեց, որ կատարվողն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող «բեսպրեդել» է։

Սուրենյանցի խոսքով՝ ՔՊ-ն զգալով, որ Գյումրու ընտրություններում ծանր պարտություն է կրում՝ թիրախավորել է բոլոր հնարավոր ազդեցիկ մրցակիցներին և մի քանի օր առաջ էլ իրենց կուսակցության դեմ էին ռեպրեսիվ գործողություններ իրականացվում, բայց ստացան պատասխան։

««Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, որպես իրական ընդդիմադիր ուժ իր զորակցությունն է հայտնում «Մայր Հայաստան» դաշինքին և Մարտուն Գրիգորյանին ու իր թիմին»,- ասաց Սուրենյանցը և տեղեկացրեց, որ առավոտյան հանդիպել են Անդրանիկ Թևանյանին և Մատուն գրիգորյանին և նրանց փոխանցել իրենց քաղաքական զորակցությունը։

Նկատելով, որ իշխանությունները ստիպված են դիմում ռեպրեսիաների՝

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահը գյումրեցիներին հորդորեց չհուսահատվել և ակտիվ մասնակցեն ընտրություններին և այսօր ժամը 19։00-ն մասնակցեն իրենց կուսակցության ամփոփոիչ հավաքին։

Նշենք, որ այսօր առավոտից Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան», «Մեր Քաղաքը» ընդդիմադիր ուժերի նախընտրական շտաբներում, տներում, գրասենյակներում  խուզարկություններ են, որոնց հաջորդեցին ձերբակալություններ։

Ձերբակալվել են  «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, որոնց Գյումրիից տեղափոխում են Երևան՝ հակակոռուպցիոն կոմիտե։ Ընտրություններին մասնակից ընդդիմադիր ուժերը տեղի ունեցածը որակում են քաղաքական հետապնդում, նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց աշխատանքների խոչընդոտման փորձ։ Հետապնդման ենթարկվող թեկնածուներին իր աջակցությունն են հայտնել «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Ռուբեն Մխիթարյանը։  

Թեմային առնչվող նյութեր՝  

Մարդն առնվազն մանկամիտ պետք է լինի, որ մտածի՝ նման կերպ կարող է Մարտունին ճնշել. Ռուբեն Մխիթարյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում «Մայր Հայաստան» դաշինքին և Մարտուն Գրիգորյանին. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ. Նախօրեին ՔՊ-ում ամփոփվել են Գյումրիում կայանալիք ընտրությունների ավարտական սոցհարցումների արդյունքները

Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն ձերբակալելու որոշում կա. Արսեն Բաբայան

Ինչ արել է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, նույն բանի համար ուզում են ձերբակալել Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը. Հայկ Մամիջանյան

Դուռ փակել են, ներս մտնել չենք կարողանում. Ի՞նչ է կատարվում Մարտուն Գրիգորյանի գրասենյակում

 «Ընդդիմադիր ցանկացած ուժի դեմ ոտնձգություն,  շինծու պատրվակներով քրեական հետապնդում մենք համարելու ենք նաև մարտահրավեր մեր կուսակցությանը։ Ընդդիմությունը Գյումրիում հաղթելու է գյումրին հաղթելու է ՔՊ-ին»,-ասաց Սուրենյանցը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder