Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրապարակված գաղտնալսման մեջ խոսակցությունների, դրանց մասնակիցների հետ Մարտուն Գրիգորյանն ու իր շրջապատից որևէ անձ որևէ առնչություն չունի. Փաստաբան
«Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված գաղտնալսման մեջ խոսակցությունների, դրանց մասնակիցների և բովանդակության հետ Մարտուն Գրիգորյանն ու իր շրջապատից որևէ անձ որևէ առնչություն չունի»,-այս մասին հայտարարել է փաստաբան Արսեն Բաբայանը ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների։
Նշենք, որ այսօր առավոտից Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան», «Մեր Քաղաքը» ընդդիմադիր ուժերի նախընտրական շտաբներում, տներում, գրասենյակներում խուզարկություններ են, որոնց հաջորդեցին ձերբակալություններ։
Ձերբակալվել են «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, որոնց Գյումրիից տեղափոխում են Երևան՝ հակակոռուպցիոն կոմիտե։ Ընտրություններին մասնակից ընդդիմադիր ուժերը տեղի ունեցածը որակում են քաղաքական հետապնդում, նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց աշխատանքների խոչընդոտման փորձ։
Հետապնդման ենթարկվող թեկնածուներին իրենց աջակցությունն են հայտնել Կոմունիստական կուսակցության կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանը, «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից առաջադրված Ռուբեն Մխիթարյանը, Գյումրու ավագանու ընտրությունների մասնակից «Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։