Իրավապահները խուզարկում են Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբները
Քաղաքական
12:19 27/03/2025
Հայաստան

Իրավապահները խուզարկում են Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբները

MediaHub-ի տեղեկություններով՝ իրավապահները խուզարկություն են սկսել «Մեր քաղաքը» դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում:  

Panorama.am-ը փորձեց տեղեկություններըճշտել Գրիգորյանի մամուլի խոսնակից, նա տևական ժամանակ չի պատասխանում զանգերին։

Փաստաբան Արսեն Բաբայանն էլ ահազանգում է.

«Գյումրու ընտրությունից ընդամենը 2 օր առաջ իշխանությունը որոշեց բիրտ ճնշումների ենթարկել ընդդիմադիր թեկնածուներին:

Լայնածավալ իրավապահ «հարձակում» է սկսվել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder