Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դերասան Բեն Աֆլեքն առաջին անգամ խոսել է երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսից բաժանվելու պատճառների մասին։ Այս մասին 52-ամյա արտիստը խոսել է GQ-ի հետ։
Աֆլեքը հերքել է լուրերն այն մասին, որ Լոպեսի «Երբեք չպատմված ամենամեծ սիրո պատմությունը» վավերագրական ֆիլմը զույգի մասին «լուրջ շրջադարձ» է առաջացրել նրանց սիրավեպում։
Աֆլեքը խոստովանել է, որ ինքը և 55-ամյա Ջեյ Լոն միշտ չէ, որ համաձայնության են եկել, թե որքան հանրային պետք է լինի իրենց կյանքը, սակայն նա համաձայնվել է նկարահանվել ֆիլմում՝ կնոջն աջակցելու համար։
«Չի կարելի դիտել այս վավերագրական ֆիլմը և ասել՝ «օ, հիմա ես հասկանում եմ, թե ինչ խնդիրներ ունեն այս երկուսը»»,- ասել է դերասանը։
Ավելի ուշ հարցազրույցներից մեկում Աֆլեքն ընդգծել է, որ հարգում է իր նախկին կնոջը և կարծում է, որ նրանց բաժանման պատճառը երկրպագուներին ձանձրալի կթվա։
«Ճշմարտությունը շատ ավելի սովորական է, քան մարդիկ կարող են հավատալ։ Ոչ մի սկանդալ, ոչ սերիալ, ոչ մի ինտրիգ»,- վստահեցրել է դերասանը։
Դերասանի խոսքով, իրենց միջև առանձնահատուկ ոչինչ չի պատահել. զույգը պարզապես կարգավորել է իրենց հարաբերությունները՝ «ինչպես բոլորը»։ Միևնույն ժամանակ, նա բաժանման մանրամասներն անվանել է «մի փոքր անհարմար» և «խոցելի»։
2024 թվականի օգոստոսի 20-ին լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ջենիֆեր Լոպեսը ամուսնալուծության հայց է ներկայացրել Բեն Աֆլեքից։ Գազետա.ռու-ն գրում է, որ երգչուհին փաստաթղթեր էր ներկայացրել Լոս Անջելեսի Գերագույն դատարան՝ առանց փաստաբանի: