Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հզոր երկրաշարժ Մյանմայում, մարդիկ արգելափակվել են Բանգկոկում փլուզված շենքում
Մյանմայում 7,3 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սեյսմոլոգների տվյալները։
Առաջին ցնցումները եղել են 7,3 մագնիտուդ ուժգնությամբ՝ 10 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մանդալայ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 1,2 միլիոն մարդ: Myanmar Now պորտալը գրում է, որ Մյանմարի համանուն քաղաքում գտնվող պատմական Մանդալայ պալատը մասամբ ավերվել է հզոր երկրաշարժից։ Պալատը կառուցվել է 19-րդ դարի կեսերին և համարվում է Մանդալայի գլխավոր խորհրդանիշներից մեկը, զբոսաշրջության վայր է։
Դրանից հետո Թաիլանդի օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել է հնարավոր հետցնցումների մասին։ Այս հայտարարությանը հաջորդել է 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ։ The Nation թերթը գրում է, որ Թաիլանդի օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը հզոր երկրաշարժից հետո։
Associated Press-ի հաղորդմամբ, Բանգկոկում երկրաշարժի պատճառով բնակիչներին սկսել են տարհանել բարձրահարկ շենքերից ։ Հրապարակման համաձայն՝ ցնցումները տևել են մոտ 10 րոպե: Mash թելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ քաղաքում երկրաշարժի հետևանքով փլուզվել է անավարտ բարձրահարկ շենք։ Լրագրողները նշել են, որ փոշին տեսանելի է քաղաքի տարբեր կետերից, տուժածներ չկան։
AFP-ի տվյալներով, առնվազն 43 աշխատողներ արգելափակվել են Բանգկոկում փլուզված շենքում։