Հզոր երկրաշարժ Հարավարևելյան Ասիայում, զոհերի թիվը կարող է հասնել հարյուրների
Աշխարհում
16:27 28/03/2025
Աշխարհ

Հզոր երկրաշարժ Հարավարևելյան Ասիայում, զոհերի թիվը կարող է հասնել հարյուրների

Այսօր Մյանմարում տեղի ունեցած 7,7 և 6,4 բալ ուժգնությամբ երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, սակայն փրկարարները ասում են, որ կարող է զոհերի թիվը հասնել հարյուրների։

Մյանմարի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի փրկարարական խմբի անդամը BBC-ին ասել է, որ «վնասը հսկայական է»։

«Զոհերի թիվը նույնպես բավականին մեծ է: Այս պահին միայն դա կարող ենք ասել, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են: Զոհերի ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ, բայց հարյուրավոր է», - ասել է փրկարարը:

Առաջին, ավելի ուժգին երկրաշարժը տեղի է ունեցել Մյանմայի կենտրոնում: Երկրաշարժի օջախի խորությունը եղել է 10 կմ։

Երկրորդ երկրաշարժը հաջորդել է մոտ 12 րոպե անց։

 New York TimesThe Guardian և Reuters-ի հաղորմամբ, Մյանմայի տարբեր քաղաքներում առնվազն 30 մարդ է զոհվել։ 

The New York Times-ը հայտնել է 20 զոհի  մասին՝ վկայակոչելով Մյանմարի Մանդալայ քաղաքի հիվանդանոցի բժշկին: Նրա խոսքով՝ տուժել է առնվազն 300 մարդ։

«Զոհերի թիվն աճում է, բայց մենք չունենք բավարար բժիշկներ և բուժքույրեր։ Գրեթե վերջացե է բամբակը»,- լրագրողներին ասել է բժիշկը։

The Guardian-ը հայտնում է, որ ութ մարդ է զոհվել է Մանդալայի Պի Գի Տագոն շրջանում գտնվող շենքում՝ վկայակոչելով ականատեսներին։

Reuters-ը, վկայակոչելով ականատեսներին, հայտնում է, որ Մյանմարի Տաունգո քաղաքում մզկիթի մասնակի փլուզման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Բացի այդ, մեկ այլ քաղաքում հյուրանոցի փլուզման հետևանքով զոհվել է ևս երկու մարդ, վիրավորվել՝ 20-ը։

Մյանմայի իշխանությունները դեռևս չեն հայտնել վնասների մասին։ Հայտնի է, որ վնասվել է Մանդալայի թագավորական պալատը, փլուզվել է Իրավադի գետի կամուրջը։

Թաիլանդում կառուցվող երկնաքերը փլուզվել է. երեք մարդ զոհվել է, հայտնի չէ, թե քանիսն են փլատակների տակ

Թաիլանդի վարչապետը ներքին գործերի նախարարությանը հանձնարարել է Բանգկոկում արտակարգ դրություն հայտարարել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են ամբողջ Թաիլանդում, ներառյալ մայրաքաղաք Բանգկոկում և հյուսիսային Չիանգ Մայ քաղաքում։ Երկրաշարժի պատճառով Բանգկոկի Չատուչակ այգում կառուցվող երկնաքերը փլուզվել է։ Փլուզման պահին տեղում եղել է մոտ 400 մարդ։ Վերջին տվյալներով, փլուզման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Արտակարգ իրավիճակների բժշկության ազգային ինստիտուտը (NIEM) հայտնել է, որ ևս 50 մարդ վիրավորվել է: Հայտնի չէ, թե քանի մարդ է մնացել փլատակների տակ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder