«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանն իր որդուն սկզբում բանակից փախցրել է գիտության մեջ նվաճումների հիմքով, բայց հետո՝ առողջակա՞ն
Օրվա մամուլ
08:45 28/03/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանն իր որդուն սկզբում բանակից փախցրել է գիտության մեջ նվաճումների հիմքով, բայց հետո՝ առողջակա՞ն

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և Ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, լինելով ոլորտային հանձնաժողովի նախագահ, իր որդուն ազատել է տվել պարտադիր ժամկետային զինծառայությունից:

 

ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես տեղեկացրել է, որ Լևոն Քոչարյանը 2010 թվականից մինչև 15.06.2019 թվականն ունեցել է ուսումնական տարկետում, քանի որ ուսումնառել է բակալավրիատի, մագիստրոսական, ապա ասպիրանտական ծրագրով։ 2019 թվականի երկրորդ և 2020 թվականի առաջին զորակոչերի ընթացքում ստացել է տարկետում յուրաքանչյուրը հինգ ամիս՝ պայմանավորված առողջական վիճակով:

 

Այսինքն, Անդրանիկ Քոչարյանն իր որդուն սկզբում բանակից փախցրել է գիտության մեջ նվաճումների հիմքով, բայց հետո՝ առողջական:

 

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց, թե գիտական ինչ հետազոտություններ է արել, ինչ նվաճումների է հասել իր որդին՝ Լևոն Քոչարյանը, սակայն հայրն այդպես էլ «չգաղտնազերծեց» և իրեն բնորոշ ամբարտավանությամբ՝ դուռը շրխկացրեց հարց տվող լրագրողի վրա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանն իր որդուն սկզբում բանակից փախցրել է գիտության մեջ նվաճումների հիմքով, բայց հետո՝ առողջակա՞ն