Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
20:15 28/03/2025
Հայաստան

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է «Լուրերը»` հղում անելով ՀՀ գլխավոր դատախազությանը։

«Հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը»,– նշել են դատախազությունից։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովին էր ներկայացրել պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Քվեարկության համաձայն՝ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ էր քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2:

Միջնորդության հիմքում  ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder