Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելուն որոշ ՔՊ-ականներ դեմ են արտահայտվել փակ նիստում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելուց առաջ հրավիրված ՔՊ փակ նիստը, մեր տեղեկություններով, թեժ է եղել: Գլխավոր դատախազի միջնորդությունը 2 օր քննարկելուց և «փաստարկները» լսելուց հետո որոշ ՔՊ-ականներ դեմ են արտահայտվել փակ նիստում։
Մեկուկես ժամանոց նիստում իրավական թույլ հիմքերի մասին խոսել են Վլադիմիր Վարդանյանը, Վիլեն Գաբրիելյանը, Լուսինե Բադալյանը, Բաբկեն Թունյանը, Արման Եղոյանը և ուրիշներ։ Չնայած դեմ կարծիքներին, մեծամասնությունը շեֆի հրահանգով ելույթներ է ունեցել` ձևական ֆրազներ ասելով, թե պետք է հնարավորություն տալ, որ քննություն իրականացվի, և պարզվի իրականությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։