Հզոր երկրաշարժ Մյանմայում,  մարդիկ արգելափակվել են Բանգկոկում փլուզված շենքում
Աշխարհում
11:55 28/03/2025
Աշխարհ

Հզոր երկրաշարժ Մյանմայում, մարդիկ արգելափակվել են Բանգկոկում փլուզված շենքում

Մյանմայում 7,3 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սեյսմոլոգների տվյալները։

Առաջին ցնցումները եղել են 7,3 մագնիտուդ ուժգնությամբ՝ 10 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մանդալայ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 1,2 միլիոն մարդ: Myanmar Now պորտալը գրում է, որ Մյանմարի համանուն քաղաքում գտնվող պատմական Մանդալայ պալատը մասամբ ավերվել է հզոր երկրաշարժից։  Պալատը կառուցվել է 19-րդ դարի կեսերին և համարվում է Մանդալայի գլխավոր խորհրդանիշներից մեկը,  զբոսաշրջության վայր է։

Դրանից հետո Թաիլանդի օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել է հնարավոր հետցնցումների մասին։  Այս հայտարարությանը հաջորդել է 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ։ The Nation թերթը գրում է, որ Թաիլանդի օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը հզոր երկրաշարժից հետո։

Associated Press-ի հաղորդմամբ, Բանգկոկում երկրաշարժի պատճառով բնակիչներին սկսել են տարհանել բարձրահարկ շենքերից ։ Հրապարակման համաձայն՝ ցնցումները տևել են մոտ 10 րոպե: Mash թելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ քաղաքում երկրաշարժի հետևանքով փլուզվել է անավարտ բարձրահարկ շենք։ Լրագրողները նշել են, որ փոշին տեսանելի է քաղաքի տարբեր կետերից, տուժածներ չկան։

AFP-ի տվյալներով, առնվազն 43 աշխատողներ արգելափակվել են Բանգկոկում փլուզված շենքում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder