Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՔՊ-ն Գյումրում պետական հիմնարկների տօրեններից պահանջել է հեռախոսով նկարահանել իրենց քվեարկությունը. Ռուբեն Մխիթարյան ՈւՂԻՂ
«Այս իշխանությունից ամեն բան կարելի էսպասել։ ՔՊ-ի ամբողջ ռեսուրսը, ինչը հնարավոր է ողջ Հայաստանից Գյումրի են բերել»,-Սաթիկ Սերյանյանի, Աբրահամ Գսպարյանի և Նարեկ Գալստյանի հետ հանդիպմանն ասաց Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։
Նա նկատեց, որ այսօր ՔՊ-ի կազմակերպած հանրահավաքին եկել են Երևանից, Ամասիայից, Արթիկից Ախուրյանից և Թալինից՝ վերջինիս համայնքապետի գլխովորությամբ։
Նրա խոսքով՝ ՔՊ-ն փորձում է ցույց տալ, որ Սարիկն ուժեցղ է, բայց հարց է, թե ումով է ուժեղ, որ համայնքներով։
Մխիթարյանը նշեց, որ ԱԹՍ-ներով վերևից ՔՊ-ի հանրահավաքի նկարահանումը ցույց է տալիս, որ այն բազմամարդ չի եղել, այն դեպքում երբ մարդիկ են բերել Հայաստանի տարբեր մարզերից։
«Գործիքակազմը նույնն է, նպատակը նույնպես՝ ինչ որ մի ձև զավթել իշխանությունը Գյումրիում, իսկ այդ ինչ-որ մի ձևն օդում կախված լուրերի համարձայն շատ հստակ գործիքակազմ ունի»,-ասաց Ռուբեն Մխիթարյանը և տեղեկացրեց, որ պետական հիմնարկների տնօրեններին կանչում են և բացի այն, որ պահանջում են քվեարկել ՔՊ-ի թեկնածուին, այլև ստիպում են, որ ասեն, թե որ ժամին են գնում ընտրության, նկարահանեն քվեարկության պահը և իրենց հետ քվեախցիկից դուրս բերեն 4-5 ընդդիմադիր թեկնածուների քվեաթերթիկները։