Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել շփումները երկու երկրների միջև տարբեր մակարդակներով։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է,որ այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի է ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահը կիսվել է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման և ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի հետ երկխոսության առաջընթացի գնահատականով։