Գումարով բանակից ազատվելն օրինականացրեց քպական իշխանությունը. Իրավապաշտպանը՝ Սարիկ Մինասյանին
Քաղաքական
16:30 28/03/2025
Հայաստան

Գումարով բանակից ազատվելն օրինականացրեց քպական իշխանությունը. Իրավապաշտպանը՝ Սարիկ Մինասյանին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով Գյումրու ՔՊ-ական Սարիկ Մինասյանի՝ երեկվա բանավեճում արած սկանդալային հայտարարությանը, գրում է.

««Արցախն ամենավատ տեղն էր, գյումրեցիները փող էին տալիս, որ իրենց երեխաները չգնային այնտեղ ծառայելու»։ Երեկ հայտարարել է Գյումրիի քաղաքապետի քպ-ական թեկնածուն, ակնհայտորեն շահարկելով Արցախի թեման՝ Արցախը ևս մեկ անգամ նսեմացնելու նպատակով։

Այս հայտարարությունը հիմնված է բամբասանքի վրա։ Բանակից գումարով ազատման դեպքերը վերջինառնվազն 15 տարում, եթե ոչ ավել, խիստ նվազել են, չեմ բացառում եզակի դեպքերը։

Բայց վստահաբար պնդում եմ, որ այդ հարցը խիստ էր դրված հենց Սեյրան Օհանյանի կողմից։ Բազմաթիվ առիթներ են եղել դրանում համոզվելու։ Մարդիկ տագնապում էի ոչ թե Արցախ ծառայության ուղարկելուց, այլ հեռավորությունից և բանակում տիրող բարքերից, խաղաղ պայմաններում տեղի ունեցող մահվան դեպքերից։ Այնպես չէ, որ Հայաստանի զորամասերում դա տեղի չէր ունենում կամ հիմա տեղի չի ունենում, արդեն առանց Արցախի։

Գումարով բանակից ազատվելն օրինականացրեց քպական իշխանությունը քպական պատգամավոր Հայկ Սարգսյանի բերած նախագծով, որով հարուստները կարող են վճարել որոշակի գումար զինվորական ծառայությունից ազատվելու համար։ Նախկինները գլխի չէին ընկել դա անել։ Ու հիմա փող ունեցողների փոխարեն բանակ են զորակոչվում հիվանդ տղաները, մտավոր հետամնացները։

Ինչու էր Արցախբամենավատ տեղը, քպական քաղաքապետի թեկնածուն չի բացահայտել, բայց փաստ է, որ Արցախն այն ժամանակ կար և մենք սիրում էինք Արցախն ինչպես առանձնահատուկ մի աշխարհ»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գումարով բանակից ազատվելն օրինականացրեց քպական իշխանությունը. Իրավապաշտպանը՝ Սարիկ Մինասյանին