Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօրվա իրադարձությունների պատճառը երեկվա իմ բացահայտումներն էին. Մարտուն Գրիգորյան
«Օրերս կառավարությունը 1.5 մլրդ դրամ հատկացրեց Շիրակացի փողոցը վերականգնելու համար, երբ 2022թվականից բազմիցս դիմել էին, բայց գումար չէին տվել։ Կասե՞ք ինչպես է եղել այդ հրաշքը»,-Սարիկ Մինասյանին հարցրեց քաղաքապետի թեկնածում Ռուբեն Մխիթարյանը։
Սարիկ Մինասյանը պատասխանեց, որ այդ փողոցը վերանորեգելու համար Գյումրու համայնքից 15 մլն դրամ էր ծախսվել որպեսզի նախագծվի, և որպեսզի այդ գումարը չփոշիանա, դիմել է կառավարությանը և նա հատկացրեց 1.5 մլրդ դրամ։
Ռուբեն Մխիթարյանը հարցրեց, թե ինչու դա տեղի չունեցավ այն ժամանակ, երբ քաղաքապետի պաշտոնակատար էր աշխատում և 1.5 մլրդ դրամը տրամադրվեց ընտրարշավի ժամանակ՝ նաև հետաքրքրվելով, թե այրդյո՞ք այն ընտրակաշռք չէ։
Մարտուն Գրիգորյանն էլ նկատեց, որ գումարի հատկացման մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սարիկ Մինասյանն այն ժամանակ, երբ քաղաքապետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված է եղել՝ ընտրարշավի մասնակցելու համար։
Մարտուն Գրիգորյանը Սարիկ Մինասյանին նաև հարցրեց, թե փայտ բաժանելն արդյոք ընտրակաշառք է, թե ոչ։
«Դուք պետք է գիտակցեք, որ ընտրություն եք կատարում հանուն ապագայի, նամուսի ավանդույթի թասիբի»,-իր խոսքն ավարտեց Ռուբեն Մխիթարյանը։
Նա նշեց, որ գյումրեցին 7 տարի տեսել է, թե ինչ ավերներ է բերել գործող իշխանությունը, թե ինչ կորուստնե է տեսել այս երկիրը, թե ինչպես է մեծացած Եռաբլուրը։
Մարտուն Գրիգորյանն էլ նշեց, որ այսօրվա իր հարազատների և կողմնակիցների ձերբակալության պատճառն այն է, որ նախորդ օրը մի բացահայտում է արել, ըստ որի 7 թեկնածու պատրաստվում են իրենց ձայնը տան Վարդան Ղուկասյանին, քանի որ նա լուրջ խոցելի է։