Վարդան Ղուկասյանի անունը տվեցի, հորս ու տղուս բռնեցիք, 2 թոռներիս արցունքների համար պատասխան կտաք. Մարտուն Գրիգորյան
Քաղաքական
10:58 28/03/2025
Հայաստան

Վարդան Ղուկասյանի անունը տվեցի, հորս ու տղուս բռնեցիք, 2 թոռներիս արցունքների համար պատասխան կտաք. Մարտուն Գրիգորյան

«Ես ընդամենը մի բան եմ ասում, էդ իմ երկու թոռների արցունքների համար պատասխան կտաք։ Ոչ թե ահաբեկում եմ, այլ պատասխան կտաք կրվելով։ Կրելու եմ՝ մեկ է, գյումրեցիների ջիգյարին մեռնեմ»,-երեկ Գյումրու քաղաքապետերի թեկնածուների մասնակցությամբ բանավեճից հետո հայտարարել է «Մեր քաղաքը» դաշինքի կողմից առաջադրված Մարտուն Գրիգորյանը։ 

Նրա աջակիցներն ու թիմակիցները Գրիգորյանի այդ հայտարարությունը ողջունեցին ծափահարություններով, «հաղթանակ» բացականչություններով։

«Խփեք, ինչքան ուզում եք, կալանավորեք, ում ուզում եք, իմ վրա էլ քրեական գործ կա հարուցված, կարող եք ինձ էլ կալանավորել, կուզեք՝ մանդատից էլ հրաժարվեմ, որ շուտ կալանավորեք։ Էս խառանակչությանը վերջը տվեք։ Երեկ ասեցի, էս աթոռը չարժի էդքան, որ քաղաքի մեջ ձեր տղուն դրեցիք էդ վիճակի մեջ»,-ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով, այս ամենը սկսել է իր բացահայտումից ու հայտարարությունից, երբ ասել է՝ ընդդիմադիր թեկնածուներից մեկի տոկոսներն ուռճացնում են։


«Երեկ հստակ բացահայտումն արել եմ, իմ գրասենյակում ասել եմ՝ պատրաստվեք ձերբակալությունների, ես գիտեմ՝ ինչ ծրագիր եմ փչացրել, ինչ եմ խախտել։ Էլի պնդում եմ, Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում էին քաղաքը տանել, թույլ չենք տալու։ Գյումրեցիներ ջան, Մարտուն Գրիգորյանն իր ձայնը պահելու է։ Հորս էլ կալանավորեն, ոչինչ կնստի, տղուս էլ կալանավորեն, թոռներիս կպահեմ, չէ, ախպերներս կպահեն, մյուս տղաներիս էլ կալանավորեք, ինձ էլ կալանավորեք, մեր տան կանայք կարող են, ընտանիքս կպահեն, դուք մտածեք, որ վաղը մյուս օր քաղաք չեք կարողանալու դուրս գալ»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարդան Ղուկասյանի անունը տվեցի, հորս ու տղուս բռնեցիք, 2 թոռներիս արցունքների համար պատասխան կտաք. Մարտուն Գրիգորյան