էս մարդն ասֆալտած ճանապարհներով մեզ տանում է դժոխք. Ռուբեն Մխիթարյան
Քաղաքական
23:15 28/03/2025
Հայաստան

էս մարդն ասֆալտած ճանապարհներով մեզ տանում է դժոխք. Ռուբեն Մխիթարյան

«7 տարի երկու խոսույթ է եղել՝ նախկինները, թալանչիները, կոռուպցիոներները... Բա դուք ի/նչ եք արել՝ ասֆալտ»,-Սաթիկ Սերյանյանի, Նարեկ Գալստյանի և Աբրահամ Գասպարյանի հետ հանդիպմանն ասաց Քյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։

 Նա նշեց, որ Արցախյան պատերազմում պարտություն կրեց գործող իշխանությունները, կապիտուլյացիա ստորագրեցին ու կրկին պատասխանեցին ասֆալտով։

«2021 թվականի նախընտրական ծրագրում կար Շուշիի և Հադրութի դեօկուպացիա, այն չարեց, Արցախը հայաթափվեց, հարցնում ենք՝ բա ի՞նչ եք անելու, ասում են՝ ասֆալտ... Այսինքն, էս մարդն ասֆալտած ճանապարհներով մեզ տանում է դժոխք»,-հայտարարեց Ռուբեն Մխիթարյանը։

 Նա հիշեց, որ 2022 թվականից Բալասանյան դաշինքը բազմաթիվ անգամներ դիմել էին կառավարությանը, որպեսզի Շիրակացու փողոցը կառուցեն, այն դեպքում, երբ այն Հյուսիս-Հարավի այլընտրանքային ճանապարհն է և կառավարության անելիքը, բայց երեք տարիների ընթացքում գումար չգտնվեց և միայն Գյումրու համայնքապետի ընտրության քարոզարշավի ժամանակ ՏԿԵ նախարարը հայտարարում է, որ Սարիկ Մինասյանի խնդրանքով հատկացնում են 1.5 մլրդ դրամ։

Ռուբեն Մխիթարյանը հարցրեց, թե արդյո՞ք այն ընտրակաշառք չէ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
էս մարդն ասֆալտած ճանապարհներով մեզ տանում է դժոխք. Ռուբեն Մխիթարյան