Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արդեն բազմաթիվ հրապարակումներ կան, որ ՔՊ-ն մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները․ Թաթոյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․
«Արդեն բազմաթիվ հրապարակումներ կան, որ ՔՊ-ն վաղը Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը, մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը։
Այս արարքի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Այսինքն սա հանցանք է:
ՔՊ-ն ձեզ դրդում է հանցագործության, և խնդրում եմ նման բան որևէ պարագայում չանել:
Նկատի ունեցեք, որ քվեարկությունը Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված գաղտնի է, նման բան որևէ պարագայում չի կարելի անել: Որևէ մեկը չի կարող իմանալ, թե ում օգտին եք քվեարկել. դա գաղտնի է»: