Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ով ուզում է, թող հրաժարվի, մենք մեզնից չենք կարող հրաժարվել. Արցախի ՄԻՊ-ը՝ Փաշինյանի՝ «Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք» հայտարարության մասին
«Հայաստանում վերջին մեկուկես տարում արցախցիների սոցիալ-տնտեսական իրավունքները պարբերաբար ոտնահարվել են, անտեսվել են, վերջին զարկը սոցիալական աջակցության ծրագրի դադարեցումը կամ կրճատումն է»,- Ազատության հրապարակում ի պաշտպանություն արցախցիների իրավունքների հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց, որ այս ծրագրի դադարեցումը, կրճատումն աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանում ապաստանած արցախիցների համար՝ մատնելով անօթևանության, չքավորություն, արտագաղթի։
«Ժողովուրդը պետք է կանգնի ու ասի՝ գիտենք, մեր իրավունքները, պահանջները, պատրաստ ենք պայքարել այդ իրավունքների, պահանջների համար։
Ողջունելի է, երախտագիտություն ենք հայտնում հայաստանիցներին, որոնք միացել են մեզ, պայքարում են մեր իրավունքների համար։ Մեր միասնական պայքարն է, որի հիմքում Արցախի ժողովրդի բոլոր իրավունքներն են»,- ասաց Գ. Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ը նաև հայտնեց, որ իրենք համաձայն չեն այն հայտարարություններին, որ Արցախի ժողովրդի ճայատագրին վերաբերող շարժումն առանց Արցախի ժողովրդի կամքը, ցանկությունը ձայնը լսելու՝ համարավի փակված։
«Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, ունի սեփական հայրենիքում արժանապատիվ, անվտանգ հավաքական կերպով ապրելու իրավունք, երբևէ չի հրաժարվի այդ իրավունքից։ Ով ուզում է, ինչից ուզում է, թող հրաժարվի, բայց մենք մեզնից չենք կարող հրաժարվել, մեզ համար Արցախի էջի փակումը հավասարազոր է սեփական գոյության իմաստազրկմանը։ Մենք պայքարելու ենք Արցախի թեման չփակվի, Արցախի նկատմամբ պահանջատիրությունը պահպանվի»,- ասաց Գ.Ստեփանյանը։



