Արցախյան հիմնախնդիրը չի կարող gեղաuպանական գործողության արդյունքում համարվել կարգավորված. Խոսրով Հարությունյան
Քաղաքական
15:59 29/03/2025
Հայաստան

Արցախյան հիմնախնդիրը չի կարող gեղաuպանական գործողության արդյունքում համարվել կարգավորված. Խոսրով Հարությունյան

«Հիմա պետք է մտահոգվենք Արցախի ապագայով։ Երբ որ լսում եմ գործող իշխանության ղեկավարն ասում է՝ մենք արցախյան շարժման էջը փակեցինք, սա խոսում է  այն մասին, որ ինքն, այդուհանդերձ, արցախյան հիմնախնդիրը տեսնում էր որպես տարածքային վեճ երկու հանրապետությունների միջև»,-Ազատության հրապարակում ի պաշտպանություն արցախցիների իրավունքների հանրահավաքից առաջ լրագրողներին ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

Ըստ նրա, եթե արցախյան հիմնախնդիրը դիտարկվի որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունք, չեն կարող փակել այդ էջը, նույնն է, որ ասեն՝ մերժում են ՄԱԿ-ի կանոնադրությունը։

«Արցախյան հիմնախնդիրը կարգավորված չէ,այն չի կարող բիրտ, ցեղասպանական գործողության արդյունքում համարվել կարգավորված,  խաղաղ բանակցային գործընթացն այլընտրանք չունի, Մինսկի խումբը չի կարող լուծարվել։

Չի կարող փակված լինել արցախյան շարժման էջը, դա իրավական կարգավիճակ ունեցող շարժում էր, նպատակը ոչ թե Հայաստանի կողմից Արցախի տարածքին տիրելն է, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշումն ապահովելը»,- ասաց Խոսրով Հարությունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախյան հիմնախնդիրը չի կարող gեղաuպանական գործողության արդյունքում համարվել կարգավորված. Խոսրով Հարությունյան