Այսօր և վաղը սպասվում են կարճատև տեղումներ
Հասարակություն
09:41 29/03/2025
Հայաստան

Այսօր և վաղը սպասվում են կարճատև տեղումներ

Երևանում մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

​Մարզերում մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին, ապրիլի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5-ով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր և վաղը սպասվում են կարճատև տեղումներ