Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վաղը Գյումրիում վճռորոշ ընտրություններ են, որոնք կարող են կա՛մ դառնալ գործող իշխանության վախճանի սկիզբը, կա՛մ սկիզբ դնել նոր ռեպրեսիաների։ Ընտրություններից ոչ պակաս կարևոր են հետընտրական զարգացումները։ 2 թեկնածու՝ Վարդան Ղուկասյանն ու Կարեն Սիմոնյանը, քարոզչության վերջին օրը հայտարարեցին, որ սատարելու են ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուին, կանխելով Փաշինյանի իշխանության վերարտադրությունը հայրաքաղաքում։
Բայց ընդդիմության իրական կոնսոլիդացիան հնարավոր կդառնա, եթե Մարտուն Գրիգորյանը և Ռուբեն Մխիթարյանը ևս նման դիրքորոշմամբ հանդես գան։ Գյումրու արդյունքներին սրտատրոփ սպասում է ողջ երկիրը: Այն կարող է կայծ դառնալ համապետական հակաիշխանական գործընթացների համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։