Թող իմ տունը մեզ տա, ոնց տվել է թուրքին, ես իմ տունն եմ ուզում․ արցախցի
Հասարակություն
20:23 29/03/2025
Հայաստան

Թող իմ տունը մեզ տա, ոնց տվել է թուրքին, ես իմ տունն եմ ուզում․ արցախցի

 Արցախցի 65-ամյա Սուսանն Ավանյանը եկել է Ստեփանակերտից: Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ   30 տարի երջանիկ ապրում են Արցախում՝ լի հույսերով։

«Կառուցեցինք տուն, սարքեցինք ամեն ինչ, ամեն ինչ արեցինք, որպեսզի մեր էս մեծ հասակում ապահով, բավարար ապրենք: Ոչ թե ընկնենք էս փողոցները: Համենայնդեպս, ես էն կարծիքին եմ, որ մեր տեղահանության մեղքը լիովին ընկած է Նիկոլ Փաշինյանի վրա»,- ասաց արցախցին։

Նա նշեց, որ այսօր մասնակցում է հանրահավաքին՝ պահանջով, որ գոնե արցախցիների սոցիալական աջակցությունը չդադարեցնեն։

«Ոչ մի բանով իմ հայրենիքս, իմ հողս, իմ ջուրս փոխարինելու չէ: Եթե ստեղ ինձ տուն էլ տան,միևնույն է՝ ես նրան եմ կարոտում, իմ հողին, իմ ջրին եմ կարոտում, իմ տանն եմ կարոտում: Էն ծիծեռնակի նման, որ ամեն մի շյուղ կպցնելիս իր առաջվա բունն է հիշում: Թող իմ տունը մեզ տա, թող մեր երկիրը, ինչպես տվել է թուրքին,մեզ տա: Հիմա էլ էդ 50 հազարների հարցը։ Այդ 50-երի տալու նպատակը ո՞րն է՝ որպես տան վարձ, չէ: Իմ  կորցրած  տան  փոխարեն է չէ տալիս էդ 50-ը: Բարի՛ եղիր, մինչև իմ տան վերադարձը կամ իմ հայրենիքի վերադարձը, կամ ստեղ ինձ տան բանալի տալը, էդ 50 հազարը պիտի պաշտպանիր: Ես ուրիշ ձև, ուրիշ լուծում չգիտեմ, չեմ ընդունում ոչ մի լուծում: Միակ լուծումը էն է, որ ինձ կամ տուն տա, կամ էլ հիսուն հազարը   շարունակի տալ այնքան ժամանակ, որ մինչև ինձ տուն կտան»,-ասաց արցաախցի Սուսանն Ավանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder