Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Արցախում շատ լավ էր մեր կյանքը, բայց հիմա չէ, վատացավ։ Մանավանդ Փաշինյանի ղեկավարության տակ, մեր վիճակը շատ էն վիճակը չէ, որ պետք է լիներ հայ ազգի վիճակը։ Մեզ ոչ թե թուրքերն են հաղթել,այլ Նիկոլը։ Նիկոլին ենք պարտվել, ոչ թե թուրքն է մեզ հաղթել, Նիկոլն է հաղթել։ Նիկոլի դավաճանությունը։ Որպես ղարաբաղցի, համոզված եմ, որ ինչպես Ղարաբաղը հանձնել է, էդպես էլ կամ ողջ Հայաստանը, կամ Հայաստանի մի մասն է հանձնելու»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց արցախցին։
Նա նշեց, որ թոշակառու է և և հիմա մտահոգություն ունի,թե ինչպես է տան վարձ տալու և ապրելու, եթե ապրիլ ամսից կտրեն արցախցիների սոցիալական աջակցությունը։
«2 հոգի հարյուր հազար ենք ստանում ենք Հիմա ճիշտ է, 2-ն էլ թոշակառու եք, բայց եթե էս փողը չստանանք, թոշակները տանք տան վարձ, բա ինչո՞վ ապրենք։ Ուրեմն ստիպված պիտի գնանք Ռուսաստան»,- ասաց արցախցին։