Անհայրենիք ժողովուրդ ենք մնացել․ արցախցի
Հասարակություն
20:39 29/03/2025
Հայաստան

Անհայրենիք ժողովուրդ ենք մնացել․ արցախցի

Արցախի Քոլատակ գյուղից Ալբերտ Գաբրիելյանը բռնի տեղահանությունից հետո ապրում է Հրազդանում։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար աշխատանք գտնելը խնդիր է։ Նա ինչ-որ առումով դա կապում է արցախցի լինելու հետ։ Ասում է՝ Քոլատակ-Ստեփանակերտ գծի վարորդն է եղել, իսկ Հայաստանում դեռ խոսք են տալիս աշխատանք։

«Մեզ բերել են ստեղ։ Ստեղից էլ էն ձևի են անում, որ մարդիկ լքեն։ Մնացել ենք  անհայրենիք ժողովուրդ ։ Դե նա, որ Փաշինյան ընտանիքը Հայաստանում է։ Ընտանիքում 6 հոգի ենք, ապրում ենք Հրազդանում 130.000 վարձ ենք տալիս։ Էրեխեքի կոնֆետի փողն էլ չենք հասցնում որ տանք։  Աշխատանք խոսք են տվել, ու ես էլ     Ղարաբաղից եկած։ Կասկած ունեմ, որ ներքին կարգով ասում են՝ գործ չտաք։  Արցախում 5 հա հողամաս ունեի, սեփական տուն, տնամերձ 3000 մ էր։ Ես էլ աշխատել եմ Քոլատակ-Ստեփանակերտ գծի վրա, վարորդ եմ եղել։ Հիմա եկել եմ այստեղ, գործ չկա, գործ չեն տալիս»,- Panorama.am-ին պատմեց արցախցին։

Նա նշեց,որ եթե 50.000 դրամ աջակցության ծրագրերը, եթե այլևս չտրամադրեն, ապա շատերն են մտածում արտագաղթելու մասին։

«Պետք ա մոտիկ մարդ գտնեմ, Ռուսաստանից փող ուղարկեն, տոմս առնենք»,- ասաց նա։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder