Մենք Նիկոլին ենք պարտվել, ոչ թե թուրքն է մեզ հաղթել․ արցախցի
Հասարակություն
19:46 29/03/2025
Հայաստան

Մենք Նիկոլին ենք պարտվել, ոչ թե թուրքն է մեզ հաղթել․ արցախցի

«Արցախում  շատ լավ էր մեր կյանքը, բայց հիմա չէ, վատացավ։ Մանավանդ Փաշինյանի ղեկավարության տակ, մեր վիճակը շատ էն վիճակը չէ, որ պետք է լիներ հայ ազգի վիճակը։ Մեզ ոչ թե թուրքերն են  հաղթել,այլ Նիկոլը։ Նիկոլին ենք պարտվել, ոչ թե թուրքն է մեզ հաղթել, Նիկոլն է հաղթել։ Նիկոլի դավաճանությունը։ Որպես ղարաբաղցի, համոզված եմ, որ ինչպես Ղարաբաղը հանձնել է, էդպես էլ կամ ողջ Հայաստանը, կամ Հայաստանի մի մասն է հանձնելու»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց արցախցին։

Նա նշեց, որ թոշակառու է և և հիմա մտահոգություն ունի,թե ինչպես է տան վարձ տալու և ապրելու, եթե ապրիլ ամսից կտրեն արցախցիների սոցիալական աջակցությունը։

  «2 հոգի հարյուր հազար ենք ստանում ենք  Հիմա ճիշտ է, 2-ն էլ թոշակառու եք, բայց եթե էս փողը չստանանք, թոշակները տանք տան վարձ, բա ինչո՞վ ապրենք։ Ուրեմն ստիպված պիտի գնանք Ռուսաստան»,- ասաց արցախցին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք Նիկոլին ենք պարտվել, ոչ թե թուրքն է մեզ հաղթել․ արցախցի