Ժամը 17․00-ի դրությամբ Գյումրիում ընտրություններին մասնակցել է ընտրողների 35.22%-ը, Փարաքարում՝ 46.90%-ը
Քաղաքական
17:46 30/03/2025
Հայաստան

Ժամը 17․00-ի դրությամբ Գյումրիում ընտրություններին մասնակցել է ընտրողների 35.22%-ը, Փարաքարում՝ 46.90%-ը

Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 46.90%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ:

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է 39181 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 35.22%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը
111236 է:

ԿԸՀ հաղորդմամբ, երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 49014 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 37.07%-ը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ժամը 17․00-ի դրությամբ Գյումրիում ընտրություններին մասնակցել է ընտրողների 35.22%-ը, Փարաքարում՝ 46.90%-ը