Ֆիքսել ենք, որ քաղաքացիները մտնում են ընտրատեղամասին անթուլատրելիորեն մոտ ՔՊ շտաբ, այնուհետև գնում ընտրության. Գոհար Մելոյան
Քաղաքական
13:39 30/03/2025
Հայաստան

Ֆիքսել ենք, որ քաղաքացիները մտնում են ընտրատեղամասին անթուլատրելիորեն մոտ ՔՊ շտաբ, այնուհետև գնում ընտրության. Գոհար Մելոյան

«Գյումրիում ընտրախախտումները կարող ենք բաժանելու երկու խմբի՝ տեխնիկական և բովանդակային, որոնք տեղավորվում են ՔՕ և Վարչական իրավախախտումների օրենսգրքի շրջանակներում»,-լրագրողներին հայտնեց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով, որոշ տեղամասերի տարածքներն այնքան փոքր են որ խաթարվում է ընտրողի ընտրություն իրականացնելու իրավունքը։

«Դիտորդների կողմից ահազանգեր կան, որ տեղամասային կենտրոնների մոտ տարածքներում կուտակումներ կան»,- հայտնեց Գոհար Մելոյանը և հավելեց, որ Ընտրական օրենսգրքի համաձայն ընտրատեղամասին մոտ տարածքում որևէ անձ շարունակական իրավունք չունի գտնվելու։

«ֆիքսել ենք դեպքեր, երբ երկու տեղամասերին անթուլատրելիորեն մոտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբեր են հայտնաբերել։ Ֆիքսել ենք որ քաղաքացիները մտնում են ՔՊ տեղամասային շտաբ, այնուհետև գալիս են տեղամասային կենտրոն և հակառակը՝ ընտրական իրավունքն իրականացնելուց հետո նորից մտնում են շտաբ»,- հայտնեց Մելոյանը։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։
Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։
ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ եւ վերապատրաստում դիտորդների։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ֆիքսել ենք, որ քաղաքացիները մտնում են ընտրատեղամասին անթուլատրելիորեն մոտ ՔՊ շտաբ, այնուհետև գնում ընտրության. Գոհար Մելոյան