Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Հակակոռուպցիոն կոմիտեն մանր ժուլիկություններ է սկսել։ Ձերբակալված Անահիտ Խալաթյանի պաշտպանին հակակոռուպցիոնը նախ խոստացավ քննիչի Գյումրի ժամանելուն պես տեղեկացնի: Կանխատեսելով, որ ստելու են պաշտպանը կրկին այցելեց Շիրակի մարզի քրեական ոստիկանություն, որտեղ պահվում էր տիկին Անահիտը: Այցելությամբ պարզվեց, որ քննիչն արդեն ժամանել է: Այս անգամ քննիչը խոստացավ նյութերին ծանոթանալուց անմիջապես հետո հրավիրել պաշտպանին: Նորից կանխատեսելով, որ սուտը շարունակվելու է պաշտպանը կրկին այցելեց Շիրակի մարզային ոստիկանություն: Այս անգամ պարզվեց, որ տիկին Անահիտին գաղտնի տեղափոխել են Երևան:
Ահա այն փաստը, որ այս ձերբակալման համար չկա որևէ հիմք, այլապես այդ կառույցը չէր դիմի նիկոլիզմին:
Արդեն հասնում եմ Երեւան»։
Ձերբակալված կանայք «Մեր քաղաքը» դաշիքնի թիմակիցներն են։
««Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք՝ բռնի ուժով առևանգել են մեր ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։ Ըստ ականատեսների, նրա հետ եղել է ևս մի կին։ Այս պահին չենք տիրապետում որևէ տեղեկատվության։ Դիմում ենք իրավապահ մարմիններին»,- ավելի վաղ հայտնել էին «Մեր քաղաքը» դաշինքից։