Գյումրու 31/06 տեղամասային կենտրոնում, քաղաքացին արձանագրել է, որ իր հասցեով գրանցված են անծանոթ մարդիկ. Գոհար Մելոյան
Քաղաքական
18:45 30/03/2025
Հայաստան

Գյումրու 31/06 տեղամասային կենտրոնում, քաղաքացին արձանագրել է, որ իր հասցեով գրանցված են անծանոթ մարդիկ. Գոհար Մելոյան

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանը գրում է.

«31/06 տեղամասային կենտրոնում, քաղաքացին արձանագրել է, որ իր հասցեով գրանցված են անծանոթ մարդիկ, դիմել է Ոստիկանություն։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ

«Հայաքվե» դիտորդական առաքելություն»։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։
Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։
ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ եւ վերապատրաստում դիտորդների։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder