Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքական
11:51 30/03/2025
Տարածաշրջան

Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վաչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ մարտի 27-ին Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Էրմենիհաբերի» հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում Էրդողանը շնորհավորել է Ալիևին  Ռամադանի (մուսուլմանական աշխարհի պահքի ամիս) կապակցությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder