Ժամը 14․00-ի դրությամբ Գյումրիում քվեարկությաւնը մասնակցել է ընտրողների 22.70%-ը, Փարաքարում՝ 33.71%
Քաղաքական
15:04 30/03/2025
Հայաստան

Ժամը 14․00-ի դրությամբ Գյումրիում քվեարկությաւնը մասնակցել է ընտրողների 22.70%-ը, Փարաքարում՝ 33.71%

Ժամը 14:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 7067 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 33.71%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ:

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է 25255 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22.70%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է:

ԿԸՀ հաղորդմամբ, երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 32322 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 24.45%-ը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder