Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Չարենցավանի հիվանդանոց են տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացիներ
Մարտի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիների կողմից «Չարենցավան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացիներ։
Ոստիկաններն ու պարեկները հիվանդանոցի մոտ հայտնաբերել են «Porsche Cayenne» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաներ և ըստ օպերատիվ տեղեկությունների նշված ավտոմեքենաներով են տեղափոխել վիրավորներին։ 3 վիրավորները ռեանիմոբիլներով «Չարենցավան» բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»:Այս պահին քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են մահացածի, վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։Դեպքի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը;
Քրեական և համայնքային ոստիկանները, պարեկներն ու Կոտայքի մարզային քննչական վարչության և Չարենցավանի քննչական բաժնի քննիչները պարզել են դեպքի վայրը, որը Չարենցավանում հայտնի «Գինաց Հոլլ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կանաչ գոտում է, որտեղ հայտնաբերվել են գլխարկ, ակնոց, բանալի։ Պարզվել է, որ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ 21-ամյա Ռուբիկ Խանոյանն է: Վիրավորներն են Չարենցավան քաղաքի բնակիչներ 20-ամյա Գոռ Մանուչարյանը, 21-ամյա Ստյոպա Իսկանդարյանը և 21-ամյա Ռաֆիկ Մարգարյանը»,-հայտնում է shamshyan.com-ը։