Պարեկային ծառայությունը տուգանել է Սարիկ Մինասյանի վարորդին
Իրավունք
15:34 30/03/2025
Հայաստան

Պարեկային ծառայությունը տուգանել է Սարիկ Մինասյանի վարորդին

«ԶԼՄ հաղորդումների հիման վրա պարեկային ծառայությունը տուգանել է Սարիկ Մինասյանի մեքենան վարած վարորդին` մեքենայում մինչև 7 տարեկան երեխա առանց երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի օգտագործման համար»,- այս մասին հայտնում է«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի շտաբի խոսնակ Վովա Հակոբյանը։

Հիշեցնենք, որ այսօր քվեարկությունը կատարելուց հետո, Սարիկ Մինասյանն բազմաթիվ ոստիկանի առաջ երեխային դրեց իր գիրկը և նստեց ավտոմեքենայի առաջնատեղին։ Ոչ մի ոստիկան չկանգնեցրեց և կոպիտ խախտումը չարձանագրեց։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder