Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյումրիում տարբեր տեղամասերում ավարտվել է քվեաթերթիկների հաշվարկը։
31/63 տեղամասի արդյունքները.
1. Սարիկ Մինասյան - 36
2. Վարդան Ղուկասյան – 38
3. Կարեն Մալխասյան - 4
4. Կարեն Սիմոնյան- 9
5. Արտյոմ Թումանյան – 1
6. Լևոն Բարսեղյան - 7
7. Արտյոմ Ղարաղազարյան- 10
8. Մարտուն Գրիգորյան - 22
9. Ռուբեն Մխիթարյան -11
Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը։
«Հայաստանի կոմունիստական» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Ապրելու երկիր» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը։
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք («Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցություններ), նախընտրական ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը։
«Եվրադաշինք»-ը («Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություններ), նախընտրական ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը։
«Մեր քաղաքը» դաշինքը («Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցություններ), նախընտրական ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը։
«Իմ հզոր համայնք» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Ռուբեն Մխիթարյանը։
Գյումրի համայնքում ձևավորվել է 82 տեղամաս։