Իշխանության ներկայացուցիչներն ասել են՝ 8-րդ համարի քվեաթերթիկները հետներրդ դուրս կբերեք. Գյումրեցին փոխանցում է համաքաղաքացիների ահազանգը
Հասարակություն
08:33 30/03/2025
Հայաստան

Իշխանության ներկայացուցիչներն ասել են՝ 8-րդ համարի քվեաթերթիկները հետներրդ դուրս կբերեք. Գյումրեցին փոխանցում է համաքաղաքացիների ահազանգը

Գյումրու բնակիչ Արսեն Մարգարյանը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով. «Երեկոյան զբոսնում էի Գյումրիում, մարդիկ մոտեցան ինձ ու ասացին, բայց չեմ կարող ասել՝ ինչքան է հավաստի այդ տեղեկությունը, իշխանության ներկայացուցիչները, որպեսզի վստահ իմանան, թե ով, ում է քվեարկել, ասում են 8-րդ համարի քվեաթերթիկները հետները դուրս բերեն։ Չեմ ճանաչում այդ մարդկանց, չեմ կարող ասել, ինչքան է հավաստի... Խնդրանքս՝ ուշադիր եղեք, մարդիկ քվեաթերթիկ դուրս չբերեն։ Թող ընտրություններն արդար լինեն, ով շատ ձայն հավաքի, նա էլ անցնի։ 

Աստված առաջ, կարծում եմ վաղը կունենանք ամենաարդար ընտրությունները Հայաստանում»։

Հիշեցնենք, որ քվեաթերթիկ 8-րդը «Մեր քաղաքը» դաշինքն է, նախընտրական ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder