ՏԻՄ ընտրությունների ընթացքում  ստացվել է 4 ահազանգ. ՆԳՆ
Քաղաքական
16:42 30/03/2025
Հայաստան

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ստացվել է 4 ահազանգ. ՆԳՆ

ՆԳՆ-ից հաղորդագրություն է տարածվել ժամը 16։00-ի դրությամբ Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ արտահերթ ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին։

Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1 և խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու 1 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․

- ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 46 անձ, որոնցից՝

-Գյումրի համայնքում՝ 26 քաղաքացի,

-Փարաքար համայնքում՝ 20 քաղաքացի։

- Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 10 անձ, որոնցից՝

-Գյումրի համայնքում՝ 6 քաղաքացի

-Փարաքար համայնքում՝ 4 քաղաքացի,

ՆԳՆ շրջիկ ձևաչափով սպասարկման գրասենյակների աշխատակիցները 144 քաղաքացու տրամադրել են խորհրդատվություն․

-Գյումրի համայնքում՝ 111 քաղաքացի,

-Փարաքար համայնքում՝ 33 քաղաքացի:

- ՆԳՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել։

- ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 2 զանգ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder