Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասարակություն
11:32 30/03/2025
Հայաստան
Միջադեպ Փարաքարի 14/4 տեղամասում. «Զանգում եմ Նիկոլին, վարչություն։ Դուք կտենաք»
Փարաքարի 14/04 տեղամասում միջադեպ է գրանցվել։ Քաղաքացին պատմեց, որ քվեաթերթիկի վրա սխալմամբ «պտիչկա» է արել, անվավեր է համարվել, նոր կտրոն է ուզել, չեն տվել։
Դիտորդն ասաց. «Հարգելիս, դուք նոր կտրոն չեք ուզել։ Իրավունք չունեին ձեզ նոր կտրոն տային, եթե տային, դա կլիներ ուղղորդում»։
Քաղաքացին արձագանքեց. «Դուք սուտ եք խոսում։ Եթե ընտրություն չանեմ, ոչ մի տեղ չեմ գնա այստեղից։ Զանգելու եմ վարչություն, Նիկոլի գրասենյակ։ Դուք կտենաք»։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder