Առավոտյան հանգիստ էր, եկավ մի պահ՝ կտրուկ մարդաքանակ աճեց. Դիտորդ Անժելա Էլիբեգովա
Քաղաքական
18:00 30/03/2025
Հայաստան

Առավոտյան հանգիստ էր, եկավ մի պահ՝ կտրուկ մարդաքանակ աճեց. Դիտորդ Անժելա Էլիբեգովա

Գյումրիում 31/05 ընտրատեղամասում դիտորդական առաքելություն իրկանացնող Անժելա Էլիբեգովան Panorama.am-ին պատմեց, որ տեղամասում ամեն ինչ հանգիստ էր, սակայն կտրուկ մի ժամի մարդաքանակ աճեց։

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը ասել էր, որ «դրսից ծրար էին բերել, կազմվել է արձանագրություն»։ Այդ դեպքի մասին դիտորդն ասաց. «Այն, որ նախագահը պնդում է՝ մարդը դրսից ծրար էր բերել, մենք չենք արձանագրել նման բան։ Կարող է   լինել դրսից, հանձնաժողովի անդամենրը միամիտ երկու հատ տված լինեն։  Հաշվարկի ժամանակ պարզ կլինի»։

Էլիբեգավոն ասաց, որ ընտրողների կուտակումներին զուգահեռ՝ դրսում ավելանում էին ոստիկանների քանակը։ 

«Նաև արձանագրել ենք, որ քվեաթերթիկների տարբեր չափերի են։ Միայն մեր տեղամասում չէ այդ խնդիրը»,- նշեց դիտորդը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առավոտյան հանգիստ էր, եկավ մի պահ՝ կտրուկ մարդաքանակ աճեց. Դիտորդ Անժելա Էլիբեգովա