Գյումրիում մի շարք տեղամասային կենտրոններում արձանագրել ենք ՔՊ վստահված անձանց կողմից ցուցակների վարում. Մելոյան
Քաղաքական
15:11 30/03/2025
Հայաստան

Գյումրիում մի շարք տեղամասային կենտրոններում արձանագրել ենք ՔՊ վստահված անձանց կողմից ցուցակների վարում. Մելոյան

«Գյումրիում մի շարք տեղամասային կենտրոններում արձանագրել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձանց կողմից ցուցակների վարում։ Ընտրողների մուտքից հետո կատարում են նշում։ Ենթադրելի է, որ անհատականացնելով՝ ընտրողների հաշիվ են վարում»,-այս մասին ահազանգում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանը։ 

Ըստ նրա, հնարավոր է խաթարվում է մարդկանց ազատ ընտրական իրավունքը՝ ուղղորդմամբ և վերահսկողությամբ։ Նա նշել է, որ ՀՀ  Սահմանադրության համաձայն՝ ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Գ.Մելոյանն ընդգծել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը հանցավոր արարք է։

Հիշեցնենք, որ Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը «Հայաքվե» նախաձեռնության հետ համատեղ դիտորդական առաքելություն է իրականացնում այսօր ընթացքող ՏԻՄ ընտրություններում՝ Գյումրիում և Փարաքարում։ 

 

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։
Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։
ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ եւ վերապատրաստում դիտորդների։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյումրիում մի շարք տեղամասային կենտրոններում արձանագրել ենք ՔՊ վստահված անձանց կողմից ցուցակների վարում. Մելոյան