Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վաչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ մարտի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Էրմենիհաբերի» հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում Էրդողանը շնորհավորել է Ալիևին Ռամադանի (մուսուլմանական աշխարհի պահքի ամիս) կապակցությամբ։