Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մխիթարյան. Ոչ մի վարչական ռեսուրս չի կարողանալու դիմակայել, եթե մարդիկ տնից դուրս գան, գնան ընտրության
«Ընտրեցի հանուն հայկական, երիտասարդ, զարգացող, ավանդույթներով լի, արժեքներով լի, դեպի առաջ ընթացող, անցյալի հետ կռիվ չունեցող, ներկայում իր լուսավոր ապագան ստեղծող Գյումրիի»,- 31/18 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողներին ասաց Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություներին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը։
Պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե այս պահին ի՞նչ մտահոգիչ լուրեր են ստանում, Մխիթարյանը պատասխանեց. «Դեռևս էական մտահոգիչ բաներ չենք իմացել։ Ուղղակի տեղամասեր կան, որտեղ կուտակումներն են շատ։ Բազմաթիվ դիտորդներ կան, վստահված անձինք, լրագրողներ, կարծում եմ՝ ամեն ինչ վերահսկողության տակ է»։
Ըստ Ռ.Մխիթարյանի, գյումրեցիներն արդեն իրենց վերլուծություններն արել են բանավեճերից, քարոզարշավի ընթացքից. «Մարդիկ բավականին երկար ժամանակ է իրենց ընտրությունը, որոշումը կայացրել են»։
Նա ասաց, որ ընդդիմադիր ոչ մի թեկնածուի հետ որևէ քննարկում չի ունեցել. «Պատահական հանդիպել եմ Արտյոմ Ղարաղազարյանի հետ, մանկության ընկեր է, ընթացիկ հարցեր ենք քննարկել։ Գյումրիում ձերբակալությունների օրը հանդիպել եմ Մարտուն Գրիգորյանին, Կարեն Սիմոնյանին»։
Հարցին՝ ավագանու մանդատը պահելո՞ւ է, եթե իր ղեկավարած ուժը մեծամասնություն չկազմի, բայց անցնի ավագանի, Մխիթարյանն ասաց. «Ավագանու մանդատը պահելու եմ, մնացած հարցերն ընտրություններից հետո»։
Պատասխանելով հարցին՝ այսօր վարչական ռեսուրսը կհաղթի՞, թե՞ ընդդիմադիր թեկնածուները, նա ասաց. «Ամեն ինչ գյումրեցիների ձեռքում է, ոչ մի վարչական ռեսուրս չի կարողանալու դիմակայել, եթե մարդիկ տնից դուրս գան, գան ընտրության։ Բարձր մասնակցության դիմաց ոչ մի վարչական ռեսուրս... Տեսնենք, թե ինչ կլինի վերջում»։
Նա նաև ասաց, որ իշխանության թեկնածու Սարիկ Մինասյանին անձնական թշնամի չի համարում։
Քաղաքապետ դառանալու դեպքում ի՞նչպես է պատակերցնում Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքը, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց. «Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը պետք է ինչ-որ մի ձև դիմանա»։
Ռուբեն Մխիթարյանն ասաց, որ ընտրություններից հետո, ամենայն հավականությամբ, կհանդիպի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի հետ։
«Բոլոր ընդդիմադիր թեկնածուների հետ ընտրություններից հետո պատրաստ եմ հանդիպել»,- ասաց Ռ. Մխիթարյանը։


