Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լևոն Բարսեղյանի հետ կոալիցիա չեմ կազմի, ինքը ԼԳԲՏ-ին հովանավորում է. Վարդան Ղուկասյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություներին մասնակցող «Հայաստանի կոմունիստական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ քաղաքապետի մեկ այլ թեկնածու՝ «Եվրադաշինքի» ցուցակը գլխավորող Լևոն Բարսեղյանի հետ կոալիցիա չի կազմի։
«Ինքը ԼԳԲՏ-ին հովանավորում է։ Ով այս երկրում տրանսգենդերներին և մնացած այլասերվածներին տեղ է տալիս, ես միանշանակ դեմ եմ և չեմ ուզում, որ երեխաները փչանան»,-ասաց Վարդան Ղուկասյանը։
Ղուկասյանը հայտարարել էր, որ բացառում է միավորումը ՔՊ-ի հետ. «Մտքներից հանեք ՔՊ-ին միանալու մասին։ Արցախը հանձնողների հետ, եթե ինձ պես տղեն միանում է, ուրեմն իմ արյունը սուտ է»։