Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔՊ-ն կոալիցիա չի կազմի Վարդան Ղուկասյանի հետ, պատրաստվում ենք հաղթել Գյումրիում. ՔՊ-ական պատգամավոր
«Փաստը, որ խաղաղության տեքստը համաձայնեցված է, մեզ համար արդեն իսկ դիվանագիտական ձեռքբերում է»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանի մոտեցումներն այս փուլում կառուցողական չեն, բայց դրանք չեն նսեմացնում իրենց ջանքերը, իրենց ձեռքբերումները խաղաղության համաձայնագրի բանակցությունների տեքստում։
«Մենք այս պահին ճիշտ ճանապարհի վրա ենք»,- ընդգծեց Եղոյանը։
Անդրադառնալով Գյումրիում մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրություններին ու պատասխանելով հարցին՝ ՔՊ-ն Գյումրիում պատրա՞ստ է կոալիցիա կազմել Վարդան Ղուկասյանի հետ, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, ճեպազրույցին ներկա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Ոչ միանշանակ, մենք ձեր նշած անձնավորության մասին գնահատականները մանրամասն ձևակերպել ենք: ՔՊ կուսակցությունը պատրաստվում է հաղթել Գյումրու առաջիկա ընտրություններում։
Մենք գնում ենք Գյումրիում հաղթանակի՝ ապահվելու գյումրեցիների բարեկեցիկ կյանքը, ապագան, լուծելու խնդիրները, վերականգնելու արդյունավետ կառավարումը»: