Ինչ մնում է Մարտուն Գրիգորյանին, կարող ենք նստել, խոսել, բանակցել. Ղուկասյան
Քաղաքական
14:49 31/03/2025
Հայաստան

Ինչ մնում է Մարտուն Գրիգորյանին, կարող ենք նստել, խոսել, բանակցել. Ղուկասյան

«Թեկնածուներից մեկը դեռ չի ասել խոսքը»,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ քվեարկությունից հետ շնորհակալություն հայտնելով թե իրեն կողմ, թե դեմ քվեարկողներին։

Ղուկասյանն ասաց՝ վատ արդյունքներ չիկ ունեցել, հաշվի առնելով, որ պետությունն իր ողջ ռեսուրսով ու լծալներով աշխատել է իրենց դեմ, ինչքան հանձնարարականեր են տրվել, ինչ մեթոդներ են կիրառվել։

«Տեղեկություններ ունենք, որ զինվորներին ասել են՝ զանգեք ձեր ծնողներին, շատ բաներ։ 300 սպարտացիների նման մեր ժողովուրդը կանգնեց ամբողջ պետական ապարատի դեմ, առանց պոնչիկ, պեռաշկի, 20 հազար դրամ բաժանելու, կանգնել են իմ կողքին»,-ասաց Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու։

Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանին, ապա Ղուկասյանն ասաց՝ հայտարարություն է արել, եթե ընդդիմադիր ուժերից մեկն իրենից շատ ձայն հավաքի, ապա պատրաստ է առանց որևէ պաշտոնի ակնակալիքի միանալ նրան։

«Գիտեմ, որ Ռուբենն արդեն հայտարարություն է արել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում, Կարենը՝ նույնպես։ Ես իրենց հետ կբանակացեմ, կքննարկեմ, ընդհուպ, կցանկանայի, որ իրենցից և աշխատանքի հարց լուծվեր, եթե տեսնեմ իրենց ծրագրերը, որոնք իմ ծրագրում չկան, պատրաստ ենք ի շահ քաղաքի կատարել։ Ինչ մնում է Մարտուն Գրիգորյանին, կարող ենք նստել, խոսել, բանակցել, ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում, ինչքան էլ վերադաս կառույցները ուզեցան խառնել Գյումրի քաղաքը, ես ասել եմ, որ թշնամի չունեմ իմ երկրում»,-ասաց Ղուկասյանը՝ ավելացնելով, որ լսել է, Մարտուն Գրիգորյանն ասել է՝ ամեն ինչ  անելու են, որ ՔՊ-ն Գյումրիում չանցնի։

Նա նշեց, որ քվեարկության ավարտից հետոՄարտուն Գրիգորյանի հետ քչ մի շփում, քննարկում չի ունեցել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչ մնում է Մարտուն Գրիգորյանին, կարող ենք նստել, խոսել, բանակցել. Ղուկասյան