Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պառլեմանետարիզմի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչ է լինելու Գյումրիում նախօրեին կայացած ավագանու արտահերթ ընտրություններից հետո.
«Ըստ Գյումրու համայնքի ավագանու նախնական արդյունքների
Գյումրի համայնքի ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին։
Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ:
Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։
Մանդատների նախնական բաշխվածությունը հետևյալն է.
1. Քաղաքացիական պայմանագիր-14 մանդատ.
2. Կոմունիստական կուսակցություն-8 մանդատ.
3. Մեր քաղաքը-6 մանդատ.
4. Իմ հզոր համայնք-3 մանդատ.
5. Մայր Հայաստան-2 մանդատ.
Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում 17 ձայն, ապա առավելագույն ձայներ ստացած ԵՐԿՈՒ թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ։
Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ձայներ ստացած թեկնածուն:
ԲԱՅՑ
Առկա է ավագանու նիստի կայանալու հարց։
Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու 17 անդամ։ Այսինքն՝ առանց ընդդիմության ավագանու նիստ չի կարող հրավիրվել։
(Եւ, եթե, երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան ու համայնքի ղեկավար չընտրվի, տեղի են ունենալու նոր արտահերթ ընտրություններ)։
Հետևաբար, այն մտավախությունը, որ կկայանա 2-րդ փուլ, և«Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը կընտրի իր թեկնածուին, քիչ հավանական է»։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։
Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։
ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ եւ վերապատրաստում դիտորդների։