Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այն ինչ կտրել ենք, ցավոք սրտի, դեռ դիմացի մայթին մի քանի թեղի մնացել է. Արմեն Բեգոյան
«Պարո՛ն Բեգոյան, ասում են, որ դուք ծառեր եք կտրում, տեղը սակուրաներ եք տնկում ամենուրեք»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին հարցրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Բեգոյանը հայտնեց, որ Մելիք Ադամյան փողոցում ծեր փտած ծառեր են եղել և 59 թղի է հատվել, փոխարենը 82 գնդաձև կատալպա տեսակի ծառեր են տնկվել
«Ցավոք սրտի, այն ինչ կտրել ենք, դեռ դիմացի մայթին մի քանիսը մնացել են դրանք թեղիներ են, կարող են տեսնել, թե ինչ ծառեր ենք կտրում»,-ասաց Բեգոյանը և վստահեցրեց, որ նոր ծառերը 10 տարեկան են կունենան բավարար ստվեր։
Ավինյանը հայտնեց, թե քաղաքացիները չեն հավատում, որ վերջին 2.5 տարվա ընթացքում քաղաքապետարանը 45.8 հա կանաչ տարածք է ստեղծել Երևանում և առաջաչկեց թվարկել դրանք։
Բեգոյանը թվարկեց այդ տարածքները, վստահեցրեց, որ բոլոր տարածքներում ջրագիծ են անցկացրել և 95% կպչողականություն են ապահովել։
Բեգոյանը նաև հայտարարեց, որ ընդամնեը 100 սակուրա է եղել ձեռք բերված 20 հազար տնկիից։